Քաղաքական

11.01.2024 09:53

Փաշինյանի սանիկը՝ Արմավիրի մարզպե՞տ․ «Հրապարակ»

Փաշինյանի սանիկը՝ Արմավիրի մարզպե՞տ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, կողմնորոշվել է Արմավիրի նոր մարզպետի հարցում եւ այդ պաշտոնում կնշանակի իր սանիկ Դավիթ Խուդաթյանին, ով Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է։ Համենայնդեպս, երեկ Խուդաթյանի աշխատակազմում՝ Արմավիր խոշորացված համայնքում, արդեն վերջինիս փոխարինողի հարցն է քննարկվել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ համայնքի ավագանին Խուդաթյանի փոխարեն ղեկավար կընտրի նրա առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին։

Հիշեցնենք, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնազրկվեց անցած շաբաթ, Փաշինյանի՝ մարզ կատարած այցից եւ մարզում վերանորոգված դպրոցի սանհանգույցի անորակ «դուշի» բացահայտումից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։