Քաղաքական

11.01.2024 09:33

Ավինյանի հարցը դեռ փակված չէ․ նրա որոշումները կարող են առոչինչ ճանաչվել․ «Հրապարակ»

Ավինյանի հարցը դեռ փակված չէ․ նրա որոշումները կարող են առոչինչ ճանաչվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը։ Այդ լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում, ինչի մասին մենք նախորդիվ գրել ենք։ Դատարան ներկայացրած դիմումով ընդդիմադիրները պահանջում են երդման նոր արարողության կազմակերպում՝ օրենքի տառին համապատասխան, հակառակ պարագայում Ավինյանի ընդունած որոշումները առոչինչ են։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, մասնավորապես, վարչական դատարան էր դիմել, սակայն դատարանը հայցը վարույթ չէր ընդունել: Այդ որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարան։ Օրերս Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Վարչական դատարանը պետք է վարույթ ընդունի ներկայացված հայցը։

Եթե դատարանն արդարացի որոշում կայացնի, ապա Տիգրան Ավինյանի՝ մինչեւ այս պահը ստորագրած բոլոր որոշումներն ու հրամանները, այդ թվում՝ կարմիր գծերով ավտոկայանատեղիների թանկացումների որոշումը, կչեղարկվեն»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։