Լրահոս

03.11.2011 21:06


Պաշտոնից ազատվել է Միքայել Մինասյանը

Պաշտոնից ազատվել է Միքայել Մինասյանը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

-Ես գնում եմ օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում եւ կարծում եմ, որ դա է այսօր առաջնահերթություն,-ասել է Միքայել Միանսյանը:

Իր հերթին Հովիկ Աբրահամյանն ավելացրել է.

-Ուրախ եմ, որ Միքայել Մինասյանը միանում է մեր աշխատանքներին, և նա կլինի շտաբի պետի առաջին տեղակալը: Մեզ մեծ ու լուրջ աշխատանք է սպասվում, ինչին մենք պատրաստ ենք:

Այս խորագրի վերջին նյութերը