Լրահոս

19.11.2010 15:39


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 21-ին ժամը 09.00-ից մինչև նոյեմբերի 22-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Լեո, Գ.Լուսավորիչ, Վ.Սարգսյան, Զաքյան, Արգիշտի, Սևանի, Թաիրով փողոցների, Իսակով և Արշակունյաց պողոտաների իրենց հարակից տարածքներով, Ամիրյան փ. 1-13, Պարոնյան փ. 1-15, Մաշտոց պող. 1-18, Խորենացի փ. 1-26 հասցեների, Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ու Հրազդանի կիրճի և դրանց հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

                                                                                        «Երևան Ջուր» ՓԲԸ  

Այս խորագրի վերջին նյութերը