Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, Դարբաս գյուղից Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել էր 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ էր հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.30-ին, Դարբաս գյուղից Մարտուն Աբրահամյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին:
Հայտնաբերվել և կալանավորվել է

Մարտուն Աբրահամյանը կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է: