Քաղաքական

09.01.2024 18:51

Բեռնաթափում՝ ըստ Ավինյանի․ կարմիր գծերը գերբեռնված են (տեսանյութ)

Բեռնաթափում՝ ըստ Ավինյանի․ կարմիր գծերը գերբեռնված են (տեսանյութ)

Հունվարի 1-ից Երևանում ավտոկայանման նոր սակագներ են գործում։ Մասնավորապես՝ քաղաքը բաժանվել է Ա և Բ գոտիների։

Ա գոտում կայանման համար գանձվում է 300 դրամ՝ մեկ ժամի, 2000 դրամ՝ մեկ օրվա, 5000 դրամ՝ մեկ շաբաթվա, 18 հազար դրամ՝ 1 ամսվա և 160 000 դրամ՝ մեկ տարվա համար։

Բ գոտու վճարման սանդղակը հետևյալն է՝ 200 դրամ՝ մեկ ժամի, 1000 դրամ՝ մեկ օրվա, 2000 դրամ՝ մեկ շաբաթվա, 4000 դրամ՝ մեկ ամսվա և 24 000 դրամ՝ մեկ տարվա համար։

«Ա» գոտին ներառում է Երևանի փոքր կենտրոնը, Բ գոտին՝ Կենտրոնի մյուս հատվածներն ու Արաբկիր վարչական շրջանի որոշ փողոցներ։

Համաձայն Երևանի քաղաքապետարանի՝ գումարի կտրուկ թանկացման պատճառը ոչ թե քաղաքային բյուջեն լցնելն է (չնայած որ ավելի քան 150 մլն դրամ է նախատեսվում աշխատել վարորդի գրպանի հաշվին), այլ Կենտրոնը բեռնաթափելը։

Yerevan.Today-ի տեսախցիկը, սակայն, ֆիքսել է, որ Կենտրոնում կարմիր գծերը շարունակում են մնալ գերբեռնված։ Իսկ աշխատանքի գալ-գնալիս շարունակում են ընկնել խցանման մեջ։ Այսինքն՝ Երևանի ավագանու՝ կարմիր գծերը թանկացնելու որոշումը, ինչպես երևում է, այս պահին որևէ ազդեցություն չի ունեցել Կենտրոնը բեռնաթափելու վրա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։