Քաղաքական

09.01.2024 12:29

Փաշինյանը 413 միլիոն դրամով պարգևատրել է իր աշխատակազմին

Փաշինյանը 413 միլիոն դրամով պարգևատրել է իր աշխատակազմին

Նիկոլ Փաշինյանը, որն իրենից առաջ եղած բոլոր իշխանություններին քննադատում էր պետական բյուջեի գումարները մսխելու, իսկ ոմանց էլ՝ ծրարով գումար ստանալու համար, հերթական անգամ շռայլ պարգևատրման է արժանացրել իր աշխատակազմին՝ ծրարով գումար փոխանցելու փոխարեն՝ նույն գործարքը կատարելով անկանխիկ տարբերակով։

168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կառավարությունից հայտնում են, որ միայն 2023 թվականին Փաշինյանի աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են 413 միլիոն 495 հազար դրամով։

Փաշինյանի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունից հայտնում են, որ յուրաքանչյուր աշխատող պարգևատրվել է աշխատանքային պարտականությունների կատարման որակի, արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան։

Նշենք՝ թեև պարգևատրումների մասին խոսելիս Փաշինյանը հայտարարում է, թե դա իր խոստումն է՝ իր ձևակերպմամբ, հեղափոխական հարթակից հնչեցրած, այդուհանդերձ, պաշտոնյաներին, պետական ծառայողներին պարգևատելու մասին խոստում նա երբեք չի տվել մինչև վարչապետ դառնալը, որովհետև ակնհայտ էր՝ կզրկվեր իր էլեկտորատի ձայներից։

Հենց այդ ձայները ստանալու համար 2018 թվականին՝ իշխանազավթումից առաջ, Հանրապետության հրապարակից Փաշինյանը խոստացել էր ոչ թե պարգևավճարներ շռայլել, այլ` պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնել։

«Պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում՝ իրենց ընտանիքը պահելու համար»,-հայտարարել էր նա։

Ստացվում է՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ պոզով-պոչով կոռուպցիայի, թալանի դեմ պայքարելու հարցում Փաշինյանն իր ընտրազանգվածին խոստացել է մի բան, բայց կատարում է լրիվ հակառակը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։