Լրահոս

03.11.2011 15:49


Նիգերիայի պաշտոնյաների թվում նորածին է եղել

Նիգերիայի իշխանությունները պետական ծառայության աշխատակիցների թվում հայտնաբերել են մեկ ամսական նորածնի։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Իշխանությունները նորածին «պաշտոնյային» հայտնաբերել են պաշտոնյաների շրջանում իրականացվող «մեռած հոգիներ» փնտրելու գործողության ժամանակ։ Նորածինը եղել է Զամֆարա նահանգի կառավարության աշխատակիցներից մեկը։ Դրանից բացի՝ պարզվել է, որ նա բարձրագույն կրթության դիպլոմ ունի ։

Տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Տեղի իշխանությունների ներկայացուցչի խոսքերով՝ բավական տարածված է այս երևույթը, ըստ որի՝ պաշտոնյաները աշխատավարձերի հաշվետվությունները գրանցում են իրենց կանանց և երեխաների վրա։

Օգոստոսին Նիգերիայում հայտնաբերվել էր ևս մեկ երեխա, այս անգամ՝ հինգ ամսական, ով պաշտոնպես աշխատավարձ էր ստանում իշխանության տեղի մարմիններից։

Այս խորագրի վերջին նյութերը