Քաղաքական

09.01.2024 10:03

Ավինյանը տեղյակ չէ, որ Արցախը հայաթափվել է. «Հրապարակ»

Ավինյանը տեղյակ չէ, որ Արցախը հայաթափվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ Արցախը հայաթափվել է ու ամբողջովին հանձնվել Ադրբեջանին։ Այդ մասին է հուշում 2023 թվականի դեկտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետանի եւ անհատ ձեռնարկատեր Ժաննա Մուսայելյանի միջեւ կնքված պայմանագիը։

Բանն այն է, որ այդ պայմանագրով Ժաննա Մուսայելյանին փոխանցվել է 38 մլն 246 հազար դրամ՝ 01.10.2023 թվականից մինչեւ 10.11.2023 թ. «Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար հյուրանոցային ծառայություններ մատուցելու» համար։

Փաստորեն, ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է հետին թվով` ծառայությունները մատուցելուց եւ անգամ Արցախը հանձնելուց հետո: Հարց է առաջանում, թե ԱՁ Ժաննա Մուսայելյանը 01.10.2023 թվականից մինչեւ 10.11.2023-ը ինչի՞ հիման վրա է ծառայություն մատուցել, ու ինչո՞ւ են որոշել այս ԱՁ-ին պատվիրել նման ծառայությունների մատուցումը։

Առանձնապես խոշոր գնով այս պետական գնումը քաղաքապետարանը Ժաննա Մուսայելյանից կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։