Լոնդոնը պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ–ին օգնել Իրանի դեմ հարձակվելու դեպքում
Բրիատանացի զինվորները պատրաստ են Միացյալ Նահանգներին ռազմական օգնություն ցուցաբերել այն դեպքում, եթե վերջինս Իրանի միջուկային օբյեկտների վրա կանխարգելիչ հարված հասցնելու որոշում ընդունի։ Այս մասին գրում է «The Guardian»–ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրին։
Ինչպես հայտնում է, «Lenta.ru»–ն, բրիտանական կառավարությունը չի բացառում, որ ԱՄՆ–ը որոշում կընդունի հարձակվել Իրանի վրա՝ մտավախություն ունենալով, որ որոշ ժամանակ անց նրա միջուկային օբյեկտները անխոցելի կլինեն հրթիռային հարվածների համար։
Իրանը հայտարարում է, թե իր ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, սակայն որոշ տեղեկությունների համաձայն՝ նա երկուսից մինչև չորս միջուկային մարտագլխիկ ստեղծելու համար բավական մեծ քանակությամբ հարստացված ուրան ունի։