Քաղաքական

06.01.2024 15:28

Տիգրան Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցը հասել է ՀՀ վերաքննիչ դատարան

Տիգրան Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցը հասել է ՀՀ վերաքննիչ դատարան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը։ Այդ լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում։ Մենք պահանջում ենք երդման նոր արարողության կազմակերպում՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան։ Այլապես Ավինյանի և ընդհանրապես ամբողջ քաղաքապետարանի գործունեությունը կարող է հայտնվել օրենքից դուրս՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Այս թեմայով նախորդ տարի իմ ներկայացրած հայցադիմումը ՀՀ վարչական դատարանը չէր ընդունել վարույթ՝ ձևական պատճառաբանությամբ։ Դատարանի այդ որոշումը բողոքարկել էի ՀՀ վերաքննիչ դատարանում։ Վերջինս որոշել է, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման վիճարկմանը վերաբերող հայցադիմումս պետք է ընդունել վարույթ, այսինքն՝ որոշել է, որ մենք ճիշտ ենք, իսկ Վարչական դատարանը՝ սխալ։ Այնպես որ Տիգրան Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման թեման դեռ փակված չէ։ Մենք իրավաքաղաքական բոլոր գործիքակազմերն օգտագործելու ենք՝ ապօրինությունների դեմն առնելու համար։

Հ․Գ․։ Ի դեպ, եթե դատարանն առաջնորդվի օրենքով և Տիգրան Ավինյանին պարտադրի լիազորությունների ստանձնման նոր նիստ գումարել, ապա մինչև այդ պահը նրա ստորագրած բոլոր որոշումներն ու հրամանները, այդ թվում՝ ավագանու որոշումների կյանքի կոչումը, պետք է ուժը կորցրած ճանաչվեն։ Դա նշանակում է, որ, օրինակ, տխրահռչակ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացումների որոշումը, ինչպես նաև տեղական տուրքերի ու վճարների բարձրացումները ևս պետք է չեղարկվեն։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։