Լրահոս

03.11.2011 14:06


Բրոնզե մեդալ` աշխարհի առաջնությունից

Նոյեմբերի 1-ից 5-ը Մոսկվայում անցկացվող «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնության կանանց մրցումներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ Աննա Բադալյանը հաջող ելույթներ ունենալով գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի:

63 կգ քաշային մարզուհին էջմիածինցի է, սովորում է Մոսկվայում:

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, աշխարհի առաջնության տղամարդկանց մրցապայքարում Հայաստանից մասնակցում է 60 կիլոգրամ քաշային Մեսրոպ Մկրտչյանը:

Մրցումները շարունակվում են:

Տեղեկանք

«Ունիվերսալ մարտերը»  /կրճատ՝ Ունիմարտ/ երիտասարդ մարզաձև է, ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, սակայն արագորեն տարածում է գտնում և արդեն անց են կացվում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր:

«Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, հրաձգություն` օդամղիչ ատրճանակից և ձեռնամարտ:

Գոյություն ունի նաև «Ձմեռային ունիվերսալ մարտեր», ուր ներառված է նաև դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա:

Այս խորագրի վերջին նյութերը