Հմայակ Հովհաննիսյան.«ԲՀԿ–ն ունի բոլոր հնարավորությունները՝ հաղթելու խորհրդարանական ընտրություններում»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքագետների միության» նախագահ ՀմայակՀովհաննիսյանը հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսն այսօր հասարակության համար քիչ հետաքրքիր է դարձել։
–ՄարդիկայսօրայդքանհետաքրքրությամբչենսպասումԼևոնՏեր–Պետրոսյանիելույթին։Բողոքավորտրամադրություններունեցողզանգվածիմիմասնայսօրգնումէդեպի «ԲարգավաճՀայաստան», որը սկսումէդիտվելավելիարդյունավետհակակշիռքաղաքականմենաշնորհյուրացրածուժ, քանՀԱԿ–ը՝արմատականընդդիմությունը,–ասել է նա։
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ մարդիկ ենթագիտակցորեն կամ գիտակցաբար հասկանում են, որ իշխանությունը փոխելը ներսից ավելի իրատեսական է, քան դրսից։
Նա նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, իր իշխանական լծակներն օգտագործելով, ՀՀԿ–ն կմտնի խորհրդարան՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։
–«ԲարգավաճՀայաստան»կուսակցություննունիբոլորհնարավորությունները՝հաղթելուխորհրդարանականընտրություններում։ՀԱԿ–նուՀՅԴ–նունենհնարավորություն՝հաղթահարելուշեմըևմտնելուխորհրդարան։ Ես զգուշավոր եմ ասում ՀԱԿ–ի մասին, որովհետև ՀԱԿ–ը ստիպված է լինելու դիմակայել նաև «Ազատ դեմոկրատների» մրցակցությանը։ «Ժառանգությունը» փորձելու է հաղթահարել 5%–ի շեմը, բայց որքանով կհաջողվի...չեմ ուզում իմ կանխատեսումներով թուլացնել կուսակցությանը նախընտրական շրջանում, բայց միևնույն ժամանակ լավատեսական կանխատեսումներ չունեմ, քանի որ ընդդիմադիր դաշտում մրցակցությունը լինելու է ոչ պակաս սուր, քան իշխանական դաշտում։ ՕԵԿ–իմասինխոսելնանիմաստէ։Նրանցախտորոշումըեսվաղուցեմտվել,–ասել է նա։
Հմայակ Հովհաննիսյան.«ԲՀԿ–ն ունի բոլոր հնարավորությունները՝ հաղթելու խորհրդարանական ընտրություններում»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսն այսօր հասարակության համար քիչ հետաքրքիր է դարձել։
–Մարդիկ այսօր այդքան հետաքրքրությամբ չեն սպասում Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթին։ Բողոքավոր տրամադրություններ ունեցող զանգվածի մի մասն այսօր գնում է դեպի «Բարգավաճ Հայաստան», որը սկսում է դիտվել ավելի արդյունավետ հակակշիռ քաղաքական մենաշնորհ յուրացրած ուժ, քան ՀԱԿ–ը՝ արմատական ընդդիմությունը,–ասել է նա։
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ մարդիկ ենթագիտակցորեն կամ գիտակցաբար հասկանում են, որ իշխանությունը փոխելը ներսից ավելի իրատեսական է, քան դրսից։
Նա նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, իր իշխանական լծակներն օգտագործելով, ՀՀԿ–ն կմտնի խորհրդարան՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։
–«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի բոլոր հնարավորությունները՝ հաղթելու խորհրդարանական ընտրություններում։ ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն ունեն հնարավորություն՝ հաղթահարելու շեմը և մտնելու խորհրդարան։ Ես զգուշավոր եմ ասում ՀԱԿ–ի մասին, որովհետև ՀԱԿ–ը ստիպված է լինելու դիմակայել նաև «Ազատ դեմոկրատների» մրցակցությանը։ «Ժառանգությունը» փորձելու է հաղթահարել 5%–ի շեմը, բայց որքանով կհաջողվի...չեմ ուզում իմ կանխատեսումներով թուլացնել կուսակցությանը նախընտրական շրջանում, բայց միևնույն ժամանակ լավատեսական կանխատեսումներ չունեմ, քանի որ ընդդիմադիր դաշտում մրցակցությունը լինելու է ոչ պակաս սուր, քան իշխանական դաշտում։ ՕԵԿ–ի մասին խոսելն անիմաստ է։ Նրանց ախտորոշումը ես վաղուց եմ տվել,–ասել է նա։
7or.am