Քաղաքական

05.01.2024 11:08

Խաղաղության պայմանագիրը չպետք է լինի ՀՀ-ի հետ սահմանազատման «պատանդը». Ալիևի օգնական

Խաղաղության պայմանագիրը չպետք է լինի ՀՀ-ի հետ սահմանազատման «պատանդը». Ալիևի օգնական

Խաղաղության պայմանագիրը չպետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման «պատանդը»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում:

«Սահմանների դելիմիտացիան տեխնիկական և երկարատև գործընթաց է, մինչդեռ խաղաղության պայմանագրի կնքումը հատուկ ջանքեր չի պահանջում և հիմնված է միջպետական հարաբերություններում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների փոխադարձ ընդունման վրա»,–ասել է նա։

Նա նշել է` չնայած խաղաղության համաձայնագրի և սահմանազատման ու սահմանագծման շուրջ բանակցությունները զուգահեռ են ընթանում, դրանք երկու տարբեր ձևաչափերով են։

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն մի քանի չլուծված խնդիր մնացել է։

Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Berliner Zeitung թերթին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը․

«Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ տարբեր հարթակներում՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը հասնելու համար: Մենք իսկապես հավատում ենք, որ կա խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն, և չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը:

Զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, սակայն դեռևս կա մի քանի չլուծված հարց»,-ասել է Հաջիևը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։