Լրահոս

03.11.2011 13:14


Հ. Խառատյան. «Հասարակությունը ո՛չ կշահի, ո՛չ էլ նոր բան կկորցնի այս փոփոխություններից»

Հ. Խառատյան. «Հասարակությունը ո՛չ կշահի, ո՛չ էլ նոր բան կկորցնի այս փոփոխություններից»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադառնալով վերջին պաշտոնափոխություններին և հրաժարականներին՝ նշել է, որ դրանք, ճիշտ է, վերջին շրջանում ակտիվ բնույթ են ստացել, սակայն 1–1,5 տարվա երևույթ են։

Նա ասել է, որ հանրությունը երբեք չի ստացել իր հարցերի պատասխանները՝ ինչու է մի նախարարը դառնում մեկ այլ գերատեսչության ղեկավար, մյուսը՝ այլ վարչության.

Ստացվում էր այնպես, որ կառավարության գլուխը շնորհակալություն էր հայտնում լավ կատարած աշխատանքի համար և առաջարկում նորը, որն անհասկանալի էր հանրության համար։

Ըստ բանախոսի՝ կադրային այս փոփոխություններից հանրությունը որևէ դրական սպասելիք չպետք է ունենա։

–Հասարակությունը ո՛չ կշահի այս փոփոխություններից, ո՛չ էլ նոր բան կկորցնի,–համոզմունք է հայտնել է ազգագրագետը։

Նա չի կարծում, որ այս փոփոխություններից հետո այս կամ այլ ոլորտում որևէ հեղափոխական մոտեցում կարձանագրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը