Գինեկոլոգ. «Ամուսինը հանգիստ քնած է, ինքը նստած լացում է. էդ կինը էլ կարո՞ղ է երեխա ունենալ»
Հանրապետությունում սեռավարակները շատանում են ոչ միայն պահպանակների չօգտագործման ու արտագնա աշխատանքների գնացող տղամարդկանց թվի ավելացման, այլև առողջ ապրելակերի բացակայության պատճառով։ Այսօր հրավիրված ասուլիսում նման տեսակետ է հայտնել գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը։ Ըստ բանախոսի՝ սեռավարակներն ու վիժումներն, իրենց հերթին, կարող են դառնալ չբերության պատճառ։
«Վիժումների և չհղիանալու մեծ պատճառ կարող է դառնալ նյարդային լարվածությունը և անընդհատ երեխային սպասելու լարվածությունը։ Նման դեպքերում հաճախ կարող ենք հակառակ էֆեկտ ստանալ։ Հայկական ընտանիքներում կա սկեսուր հասկացությունը, որը ոչինչ չասելով, միայն իր վերաբերմունքով կարող է ճնշել հարսին։ Կան երիտասարդ կանայք, որոնք ամեն դաշտանային ցիկլը սկսելուց ուղղակի լացում են, որովհետև իրենց թվացել է, թե հղի են։ Ամուսինը հանգիստ քնած է. ինքը նստած լացում է, էդ կինը էլ կարո՞ղ է երեխա ունենալ»,– ասել է գինեկոլոգը։