Լրահոս

03.11.2011 11:56


Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան

Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով այսօր մեկնեց Լեհաստան՝ մասնակցելու Պրահյան գործընթացի «Միգրացիոն գործընկերության կառուցում» նախարարական երկրորդ համաժողովին: Պրահյան գործընթացի անդամ են Եվրամիության, Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրները:

Համաժողովի լիագումար նիստում փոխվարչապետը հանդես կգա ելույթով: Համաժողովի արդյունքներով հավանության կարժանանա Պրահյան գործընթացի 2012-2016թթ. գործողության ծրագիրը:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև փոխվարչապետի երկկողմ հանդիպումները:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը