Լրահոս

03.11.2011 11:14


ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումն է անցկացնելու ղարաբաղաադրբեջանական շփման գծում

ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումն է անցկացնելու ղարաբաղաադրբեջանական շփման գծում

ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ վաղը՝ նոյեմբերի 4–ին, դիտարկում կանցկացվի  ղարաբաղաադրբեջանական շփման գծում՝ Ակն (Աղդամ) շրջանի մոտակայքում։

Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անտալ Հեդրիչն ու անձնական օգնական Ուիլյամ Պրայորը։

Հայկական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովն ու Մարիուս Պուոձիունասը։

Այս խորագրի վերջին նյութերը