Լրահոս

03.11.2011 10:38


Տիգրան Խզմալյան. «Ներդասակարգային նախընտրական գզվռտոց է»

Տիգրան Խզմալյան. «Ներդասակարգային նախընտրական գզվռտոց է»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը պաշտոնյաների հրաժարականների այս շարքը չի կապում ազգի և երկրի առջև գոյացած մարտահրավերները լուծելու հետ։

–Դա զուտ ներիշխանական, ներդասակարգային նախընտրական գզվռտոց է։ Մենք չպետք է առնչվենք այդ համակագի հետ, որը կարելի է բնութագրել որպես հարուստների պայքար աղքատների դեմ։ Իրենց ճամբարում կարող են լինել ինչ–որ փասիանսային փոփոխություններ, խաղաքարտերի հերթական հանձնում հերթական փուլից առաջ, բայց խաղաքարտերը նույնն են, ճմրթած և հին։ Բոլորս գիտենք այդ մարդկանց, որևէ փոփոխություն չկա. դա չի կրճատի արտագաղթը, չի նվազեցնի սղաճը։ Մեր խնդիրը բոլորովին այլ է՝ օր առաջ ազատվել այս խաղաքարտերից կառուցված փուչ համակարգից,–«7օր»–ի հետ զրույցում ընդգծել է Տ. Խզմալյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը