Լրահոս

03.11.2011 09:39


Քեյփթաունում տատամի դուրս կգան հայաստանցի եվրոպայի չեմպիոնները

ՀԱՀ-ում այսօր կմեկնարկի ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը Մ-20 տարեկանների միջև:

Հայաստանը կներկայացնեն վանաձորցիներ` եվրոպայի 2011թ-ի նորաթուխ չեմպիոններ Գոռ և Գարիկ Հարությունյանները 55կգ և 60կգ, 2010թ.-ի Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Ղազարյանը 66կգ և 2011թ,-ի եվրոպայի գավաթների կրկնակի չեմպիոն Անդրանիկ Չափարյանը /Երևան/, հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ:

Նոյեմբերի 3-ին տատամի դուրս կգան Հարությունյան եղբայները, որոնք առաջին հանդիպումը կանցկացնեն Լյուքսեմբուրգը ներկայացնող Թոմ Շմիտտի և Հնդկացի Վերբհան Վեերբհան և Իսպանացի Անդրես Ռոմեռո զույգի հաղթողի հետ:

Նոյեմբերի 4-ին Դ.Ղազարյանը առաջինը կհանդիպի Հունգարացի Մարտին Վագվարի իսկ Ա.Չափարյանը Կանադացի Դերեկ Լանգլոիսի հետ:

Աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցում են 65 երկրների 527 ձյուդոիստներ, 55կգ - 33 մասնակից, 60կգ - 47 մասնակից, 66կգ – 52 մասնակից 73կգ – 44 մասնակից:

Այս խորագրի վերջին նյութերը