Քաղաքական

28.12.2023 16:37

Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ամփոփելով 2023 թվականի գործունեության արդյունքները։

«Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ը անկլավային են, մնացած 4-ը անկլավային չեն։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն և այն կարող է շարունակվել փոխադարձ քննարկման ձևաչափով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը բնակեցված տարածքների մասին է։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վիճելի թեմա չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այդ գյուղերում»,-ընդգծել է Բայրամովը:

«Մենք կարծում ենք, որ դա կապված է սահմանազատման հետ, և, ինչպես գիտեք, սահմանազատումը տեխնիկական խնդիր է։ Խաղաղության պայմանագիրն արտացոլում է ընդհանուր սկզբունքները»,-հավելել է ադրբեջանցի նախարարը։

Նրա խոսքով՝ նույնիսկ տարածքային լուրջ հակամարտություն չունեցող երկրների միջև սահմանազատման գործընթացը կարող է երկար տևել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։