Անտարբերության արդյունքում դատապարտյալն 2 անգամ ինքնավնասման է դիմել
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը սույն թվականի հունիսի 9-ի թիվ 11-12 և հուլիսի 22-ի թիվ 11-17 հրատապ հաշվետվություններով դիմել է ՀՀ արդարադարության նախարարին 5 /այնուհետև ևս 3/ ծանր հիվանդ դատապարտյալների առողջական խնդիրներով: Դարապարտյալներից 2-ը` Հ. Դոխոլյանը և Ա. Թաքվորյանը ենթարկվել են բժշկական համապատասխան հետազոտության և ԲԱՀ-ի որոշմամբ ներկայացվել են միջգերատեսչական հանձնաժողովին: Սակայն մինչ օրս վերոհիշյալ հանձնաժողովը ոչ մի քայլեր չի ձեռնարկել որևէ որոշում կայացնելու համար: Նման անտարբերության արդյունքում Հ. Դոխոլյանը 2 անգամ ինքնավնասման է դիմել:
Դիտորդների խումբը դատապարտում է նման գործելաոճը, որը հանգեցնում է մարդու իրավունքների կոպիտ խախտման:

ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական
վերահսկողություն իրականացնող
հասարակական դիտորդների խումբ