ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է զոհված ազատամարտիկի կիսանդրու բացման արարողությանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 2-ին Բյուրեղավան քաղաքի` Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում մասնակցել է զոհված ազատամարտիկ, «Արցախ» գնդի հրամանատար Սամվել Վարդանյանի ծննդյան 60-ամյա հոբելյանի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են նաև ազատամարտիկի հարազատները, մարտական ընկերները, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը:
Սամվել Վարդանյանի կիսանդրու բացումից հետո ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես Սրբազան Աբրահամյանը կատարել է հոգեհանգստյան կարգ:
Իր խոնարհումը բերելով արցախյան ազատամարտի հերոսի հիշատակին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Այս օրը մեզ համար մի քանի խորհուրդ ունի, որոնցից երկուսին կցանկանայի անդրադառնալ: Առաջին խորհուրդը արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնելն է: Այսօր մենք հիշում ենք ոչ միայն Սամվել Վարդանյանին, այլ բոլոր զոհված ազատամարտիկներին և հավերժ փառք տալիս նրանց: Սփոփանքի խոսքեր ասելով նրանց հարազատներին` միաժամանակ պետք է բոլորս հպարտ լինենք մեր ընկերների օրինակով: Եթե նրանք չլինեին, մենք չէինք ունենա այսօրվա հաջողությունները, իսկ եթե նրանք էլ լինեին մեր կողքին, մեր հաջողությունները բազմապատիկ ավել կլինեին: Երկրորդ խորհուրդը` Սամվելի որակները մեր մատաղ սերնդին հաղորդելն է: Պետք է կրկնեմ, որ այս դպրոցի մուտքը արդեն դարձել է ռազմահայրենասիրական դաստիարակության բաց դասարան: Մտնելով դպրոց` աշակերտները ամեն օր տեսնելու են Սամվելին և փորձելու են նմանվել նրան: Յուրաքանչյուր մայիս ամսին այս դպրոցից պետք է կյանք ճանապարհվեն նոր Սամվել Վարդանյաններ, իսկ սեպտեմբերի 1-ին այս դպրոց պետք է մուտք գործի նոր Սամվել Վարդանյան»: