Լրահոս

02.11.2011 17:35


Սպանություն Դարբաս գյուղում

Նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում` շնչափողի կտրած վերքով և ճակատի վերքերով, Դարբաս գյուղից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել է 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ է հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մարտուն Աբրահամյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը