Արձագանքելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը.
«Today’s Zaman»-ի հետ հարցազրույցում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զեննիյերը հայտարարել է, թե Թուրքիան իրական մասնակցություն (ոչ թե բանակցություններին ֆորմալ դերակատարություն) պետք է ցուցաբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` նշելով նաև, որ հարցի լուծման գործում «ինչ-որ բան պակասում է» և կարգավորումը ԵԱՀԿ-ի «մենաշնորհը չէ»:
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը նշում է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը չի բխում ԵԱՀԿ ընդհանուր քաղաքականության դիրքերից և հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ որդեգրած արժեքային համակարգից:
Հայտարարության մեջ կարևորը ոչ այնքան «ֆորմալ դերակատարություն» (formal role in the negotiations), «իրական (in real terms) մասնակցություն» հասկացությունների միջև տարբերությունների հայտնաբերումն է, որքան ղարաբաղյան հակամարտության միակ միջնորդ կողմ հանդիսացող կառույցի գերադաս մարմնի ղեկավարի հայտարարության համատեքստը:
Թերևս նորանշանակ քարտուղարը կա’մ լավ չի տիրապետում ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթերին, կամ տեղյակ չէ 2010թ. Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի և հետգագաթաժողովյան զարգացումների մանրամասներին, երբ տարբեր պլատֆորմներով ԵԱՀԿ ներկայացուցիչները փորձում էին լուծումներ գտնել հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում ԵԱՀԿ հեղինակության պահպանման համար:
Այս պայմաններում, և հատկապես հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխության հնարավոր բացասական ազդեցությունը հարցի խաղաղ ճանապարհով լուծման վրա, գլխավոր քարտուղարը, փաստորեն, կասկածի տակ է դնում կարգավորման նկատմամբ ԵԱՀԿ-ի լիակատար ղեկավարության փաստը:
Այնինչ, քարտուղարը պետք է հստակ իրազեկ լինի, որ իրավականորեն ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահությունն է միակ և հաստատուն այն ձևաչափը, որում կարելի է քննարկել ղարաբաղյան հարցի կարգավորումը:
Թեև Մինսկի խմբի մշտական անդամների շարքում է նաև Թուրքիան, բայց այն, որպես այդպիսին, իրավասու չէ միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
1992-ի մարտի 24-ին ԵԱՀԿ-ն (այդ ժամանակ` ԵԱՀԽ-ն) պահանջեց անհապաղ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ կոնֆերանս: Այն պետք է տեղի ունենար Մինսկում, բայց տեղի չունեցավ:
1994 թվականի դեկտեմբերի 6-ին Բուդապեշտի գագաթաժողովը որոշեց հաստատել համանախագահություն` ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով:
ԵԱՀԿ գործող նախագահը 1995 թվականի մարտի 23-ին, Բուդապեշտի գագաթաժողովի որոշման համաձայն, մանդատավորեց Մինսկի Գործընթացի Համանախագահությունը (ԵԱՀԿ փաստաթուղթ 525/95): Մինչ օրս, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությունն (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) է ստանձնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելությունը, և ոչ թե ԵԱՀԿ Մինսկի Խումբը կամ Մինսկի խմբի ինչ-որ անդամ-երկիր:
Բացի այդ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաև հաշվի չէր առել սեփական հայտարարությունների քաղաքական ռիսկերը:
Ղարաբաղաադրբեջանական հակամարտության համատեքստում Թուրքիայի կողմից 1993թ-ից մինչ օրս շարունակվող Հայաստանի շրջափակման փաստը` որպես օժանդակություն և հավատարմության նշան Ադրբեջանին, ցույց է տալիս Ադրբեջանի հանդեպ Անկարայի դեռևս պահպանվող անվերապահ աջակցության մասին: Եվ այս իրողության պայմաններում խոսել Թուրքիայի` հակամարտության կարգավորման գործընթացում մասնակցության, առավել ևս իրական տեսակի մասնակցության մասին, առնվազն վտանգավոր է:
Արձագանքելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը.
«Today’s Zaman»-ի հետ հարցազրույցում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զեննիյերը հայտարարել է, թե Թուրքիան իրական մասնակցություն (ոչ թե բանակցություններին ֆորմալ դերակատարություն) պետք է ցուցաբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` նշելով նաև, որ հարցի լուծման գործում «ինչ-որ բան պակասում է» և կարգավորումը ԵԱՀԿ-ի «մենաշնորհը չէ»:
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը նշում է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը չի բխում ԵԱՀԿ ընդհանուր քաղաքականության դիրքերից և հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ որդեգրած արժեքային համակարգից:
Հայտարարության մեջ կարևորը ոչ այնքան «ֆորմալ դերակատարություն» (formal role in the negotiations), «իրական (in real terms) մասնակցություն» հասկացությունների միջև տարբերությունների հայտնաբերումն է, որքան ղարաբաղյան հակամարտության միակ միջնորդ կողմ հանդիսացող կառույցի գերադաս մարմնի ղեկավարի հայտարարության համատեքստը:
Թերևս նորանշանակ քարտուղարը կա’մ լավ չի տիրապետում ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթերին, կամ տեղյակ չէ 2010թ. Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի և հետգագաթաժողովյան զարգացումների մանրամասներին, երբ տարբեր պլատֆորմներով ԵԱՀԿ ներկայացուցիչները փորձում էին լուծումներ գտնել հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում ԵԱՀԿ հեղինակության պահպանման համար:
Այս պայմաններում, և հատկապես հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխության հնարավոր բացասական ազդեցությունը հարցի խաղաղ ճանապարհով լուծման վրա, գլխավոր քարտուղարը, փաստորեն, կասկածի տակ է դնում կարգավորման նկատմամբ ԵԱՀԿ-ի լիակատար ղեկավարության փաստը:
Այնինչ, քարտուղարը պետք է հստակ իրազեկ լինի, որ իրավականորեն ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահությունն է միակ և հաստատուն այն ձևաչափը, որում կարելի է քննարկել ղարաբաղյան հարցի կարգավորումը:
Թեև Մինսկի խմբի մշտական անդամների շարքում է նաև Թուրքիան, բայց այն, որպես այդպիսին, իրավասու չէ միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
1992-ի մարտի 24-ին ԵԱՀԿ-ն (այդ ժամանակ` ԵԱՀԽ-ն) պահանջեց անհապաղ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ կոնֆերանս: Այն պետք է տեղի ունենար Մինսկում, բայց տեղի չունեցավ: 1994 թվականի դեկտեմբերի 6-ին Բուդապեշտի գագաթաժողովը որոշեց հաստատել համանախագահություն` ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով:
ԵԱՀԿ գործող նախագահը 1995 թվականի մարտի 23-ին, Բուդապեշտի գագաթաժողովի որոշման համաձայն, մանդատավորեց Մինսկի Գործընթացի Համանախագահությունը (ԵԱՀԿ փաստաթուղթ 525/95): Մինչ օրս, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությունն (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) է ստանձնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելությունը, և ոչ թե ԵԱՀԿ Մինսկի Խումբը կամ Մինսկի խմբի ինչ-որ անդամ-երկիր:
Բացի այդ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաև հաշվի չէր առել սեփական հայտարարությունների քաղաքական ռիսկերը:
Ղարաբաղաադրբեջանական հակամարտության համատեքստում Թուրքիայի կողմից 1993թ-ից մինչ օրս շարունակվող Հայաստանի շրջափակման փաստը` որպես օժանդակություն և հավատարմության նշան Ադրբեջանին, ցույց է տալիս Ադրբեջանի հանդեպ Անկարայի դեռևս պահպանվող անվերապահ աջակցության մասին: Եվ այս իրողության պայմաններում խոսել Թուրքիայի` հակամարտության կարգավորման գործընթացում մասնակցության, առավել ևս իրական տեսակի մասնակցության մասին, առնվազն վտանգավոր է:
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի
Հանրային կապերի բաժին