Լրահոս

02.11.2011 16:51


Պան Գի Մունը ժամանել է Լիբիա

Պան Գի Մունը ժամանել է Լիբիա

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այսօր չհայտարարված այցով ժամանել է Լիբիայի մայրաքաղաք։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Ինչպես հայտնում է գործակալությունը, սա ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի առաջին այցն է Լիբիա երկրում տեղի ունեցած արյունալի բախումներից ի վեր։

Այցի նպատակների և տևողության մասին չի հաղորդվում։

Ավելի վաղ անսպասելիորեն Տրիպոլի էր ժամանել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը։ Նրա այցը համընկավ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրականացվող «Միացյալ պաշտպան» գործողության պաշտոնական ավարտին և Լիբիայում ոչ թռիչքային գոտու վերացմանը։

Այս խորագրի վերջին նյութերը