Աշխարհ

26.12.2023 13:49


Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալու վերաբերյալ

Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալու վերաբերյալ

Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել «արևմտյան ադրբեջանցիների» (չակերտները՝ Tert.am)՝ իրենց «պատմական հայրենիք» (չակերտները՝ Tert.am) վերադառնալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վստահության ամրապնդման միջոցներից է «արևմտյան ադրբեջանցիների» (չակերտները՝ Tert.am) վերադարձի ապահովումը իրենց «պատմական հողեր» (չակերտները՝ Tert.am)։

Հայտարարության մեջ նշվում է, որ «ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում» (չակերտները՝ Tert.am) և որ այնտեղ ապրող «բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ էին» (չակերտները՝ Tert.am)։

«Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում «արևմտյան ադրբեջանցիների» (չակերտները՝ Tert.am)՝ «իրենց նախնիների հայրենիք» (չակերտները՝ Tert.am) վերադառնալու իրավունքի ճանաչումն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման կարևորագույն գործիքներից է։ Սա կարևոր քայլ կլինի երկու պետությունների միջև իրական խաղաղության հասնելու և տարածաշրջանում համակեցության միջավայր ստեղծելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը