Լրահոս

02.11.2011 16:47


Հունաստանի ընդդիմությունը պահանջում է կառավարության անվերապահ հրաժարականը

Հունաստանի ընդդիմությունը պահանջում է կառավարության անվերապահ հրաժարականը

Հունաստանի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Անտոնիս Սամարասը իշխանությունների հասցեին խիստ քննադատական հայտարարությամբ է հանդես եկել ու պահանջել  կառավարության անվերապահ հրաժարականը։

–Կառավարությունը խուճապի մեջ է... նրանք որքան հնարավոր է՝ շուտ պետք է հեռանան,– հայտարարել է Սամարասը՝ ելույթ ունենալով իր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորների առջև։

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Սամարասը երկրի վարչապետ Պապանդրեուի՝ կրեդիտային համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին որոշումը աղետալի է անվանել։

–Հանրաքվեի հայտարարումը վկայում է այն փակուղու մասին, որի մեջ հայտնվել է այսօրվա կառավարությունը,– ավելացրել է Սամարասը։

Այս խորագրի վերջին նյութերը