Լրահոս

02.11.2011 16:35


Հովիկ Աբրահամյան. «Ես դավ նյութող մարդ չեմ, իմ ամեն ինչն ուղիղ է»

Հովիկ Աբրահամյան. «Ես դավ նյութող մարդ չեմ, իմ ամեն ինչն ուղիղ է»

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «7օր»–ի խնդրանքով մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերը, թե իրեն ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնից հեռացրել են նախագահ Սերժ Սարգսյանի դեմ դավադրություններ կազմակերպելու պատճառով։

–Այդ լուրերի աղբյուրն ընդդիմությունից է և դա իրականությանը չհամապատասխանող նյութ է ու անտրամաբանական։ Ես ընդհանրապես դավ նյութող մարդ չեմ, իմ ամեն ինչն ուղիղ է։ Ես ի՞նչ ունեմ դավ նյութելու,–ասել է ԱԺ նախագահը։

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է նաև, որ հիմա իրենց գերխնդիրը ապագա ընտրություններն ազատ և թափանցիկ անցկացնելն է, իսկ այդ ընտրություններից հետո, ինչպես նա է վստահեցրել, հաստատ նորմալ, լավ և ԱԺ նախագահից ոչ պակաս պաշտոն կունենա։ Հարցին, թե հնարավո՞ր է վարչապետի պաշտոնի մասին է խոսքը, Հ. Աբրահամյանը պատասխանել է, որ ոչ մի բան չի ուզում բացառել։

Իսկ հիմա պատգամավորական մանդատից Հ. Աբրահամյանն այդուհանդերձ չի հրաժարվի և խոստացել է, որ կգա ԱԺ նիստերին։

Հ. Աբրահամյանը նկատել է նաև, որ իր հրաժարականի մասին 15 օր առաջ իմացել են ինքն ու Սերժ Սարգսյանը, ուրիշ ոչ ոք, նույնիսկ մինչև ՀՀԿ–ի գործադրի նիստի սկսվելը ՀՀԿ–ականները չեն իմացել դրա մասին։

Իսկ թե ո՞վ կփոախրինի իրեն ԱԺ նախագահի պաշտոնում, Հ. Աբրահամյանը կոռեկտ չի համարել անուններ տալը, բայց նկատել է, որ արժանավորներ միշտ էլ գտնվում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը