Քաղաքական

25.12.2023 19:27

Փաշինյան-Ալիև, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ Սանկտ Պետերբուրգում չկան. Պեսկով

Փաշինյան-Ալիև, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ Սանկտ Պետերբուրգում չկան. Պեսկով

Երեքշաբթի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում անհատական հանդիպումների պլաններ չկան, սակայն բոլոր առաջնորդները կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառման շրջանակում, ՌԻԱ Նովոստիին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս պահին երկկողմ առանձին հանդիպումների պլաններ չկան, սակայն գագաթնաժողովի շրջանակում բոլորը կկարողանան շփվել»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման և Ռուսաստան-Հայաստան Ադրբեջան եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։

Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ միասին կհավաքվեն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։

Մինչ այժմ Երևանն ու Բաքուն չեն հայտարարել Փաշինյանի և Ալիևի միջև Ռուսաստանում երկկողմ հանդիպում անցկացնելու մասին, սակայն ԱՊՀ գագաթնաժողովը կլինի առաջին բազմակողմ միջոցառումը ղարաբաղյան իրադարձություններից հետո, որին մասնակցում են երկու երկրների ղեկավարները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։