Հունաստանում վաղը մեկնարկում է շախմատի Եվրոպայի առաջնությունը
Վաղը Հունաստանում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Տղամարդկանց առաջնությանը մասնակցելու է 38 հավաքական, որոնց մեջ Հայաստանն իր վարկանիշով 4–րդն է (2716)։ Առաջնության ամենաբարձր վարկանիշն ունի Ռուսաստանը (2758), որին հաջորդում են Ուկրաինան (2729) և Ադրբեջանը (2727)։ Լավագույն տասնյակում են նաև Հունգարիան, Ֆրանսիան, Բուլղարիան, Անգլիան, Հոլանդիան և Գերմանիան։
Հայաստանը մրցաշարին մասնակցելու է չեմպիոնական կազմով՝ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան և Ռոբերտ Հովհաննիսյան։ Հավաքականի մարզիչն է Արշակ Պետրոսյանը։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով և բաղկացած կլինի 9–ը մրցափուլից։
Ինչպես տեղեկացնում է «Armsport.am»–ը, Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնություններում միայն մեկ անգամ է դարձել ոսկե մեդալակիր՝ 1999թ. Բաթումիում, իսկ 2007–ին մեր թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը։
Կանանց մրցավեճում ոսկե մեդալների համար պայքարելու է 28 թիմ։ Հայաստանն այստեղ նույնպես 4–րդն է վարկանիշով, որից առաջ են Ռուսաստանը, Ուկրաինան և Վրաստանը։ Հայաստանի կանանց հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Նելլի Աղինյան։ Թիմի մարզիչն Արթուր Չիբուխչյանն է։