Կնեսետի նախագահը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի խորհրդարանի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ ցանկանում է Կնեսետում Հայոց ցեղասպանությանը նվիրված լիագումար նիստ հրավիրել։
–Որպես հրեա և իսրայելցի՝ իմ պարտականությունն է ճանաչել այլ ժողովուրդների ողբերգությունները,– «Asbarez.com» կայքի հաղորդմամբ՝ ասել է Ռիվլինը։
Իսրայելի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ որքան էլ դիվանագիտական նկատառումները կարևոր լինեն, դրանք չպետք է խանգարեն այս հարցը քննարկելու ու որոշում կայացնելու գործին։
–Դիվանագիտական հարաբերությունների կարևորությունը չպետք է մեզ խանգարի՝ ճանաչելու մեկ այլ ժողովրդի ապրած ողբերգությունը,– հայտարարել է Ռիվլինը։
Կայքը հաղորդում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և ապրիլի 24-ն Իսրայելում Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու վերաբերյալ բանաձևերի քննարկումներն Իսրայելի խորհրդարանում տեղի են ունենալու առաջիկա շաբաթներին։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այս տարվա մայիսի կեսերին Կնեսետի կրթության և մշակույթի հանձնաժողով ներկայացվեց «Մերեց» կուսակցության կողմից, որին աջակցել էր նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նատանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը։