Լրահոս

02.11.2011 10:36


Չեմպիոնների լիգա. «Միլանն» ու «Չելսին» չհաղթեցին

Չեմպիոնների լիգա. «Միլանն» ու «Չելսին» չհաղթեցին

Երեկ՝ ուշ երեկոյան, ավարտվեցին Չեմպիոնների լիգայի չորրորդ մրցափուլի առաջին օրվա հանդիպումները։  G խմբում հանդես եկող Դոնեցկի «Շախտյորը», որի հիմնական կազմում խաղում էր նաև Հայաստանի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը, շարունակում է իր անհաջող հանդիպումները։ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ պատասխան խաղում «հանքափորները» 1։0 նվազագույն հաշվով պարտվեցին տանտերերին և զգալիորեն բարդացրին խմբից դուրս գալու հնարավորությունները։

E խումբ

«Վալենսիա» (Իսպանիա) – «Բայեր» (Գերմանիա)՝ 3։1

«Գենկ» (Բելգիա) – «Չելսի» (Անգլիա)՝ 1։1

F խումբ

«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 1։0

«Արսենալ» (Անգլիա) – «Մարսել» (Ֆրանսիա)՝ 0։0

G խումբ

«Ապօել» (Կիպրոս) – «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2։1

«Զենիթ» (Ռուսաստան) – «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 1։0

H խումբ

«Բատե» (Բելառուս) – «Միլան» (Իտալիա)՝ 1։1

«Վիկտորիա» (Չեխիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0։4

Այս խորագրի վերջին նյութերը