Լրահոս

02.11.2011 13:55


Մուհամեդի ծաղրանկարի պատճառով հրդեհել են Փարիզի ամսագրեերից մեկի գլխավոր գրասենյակը

«Lenta.ru»–ն փոխանցում է, որ նույեմբերի 2–ի գիշերը անհայտ մարդիկ Փարիզում հրդեհել են «Charlie Hebdo» երգիծական ամսագրի գլխավոր գրասենյակը։

Ըստ նախնական վարկածի՝ հարձակումն իրականացրել են երկու հոգի։ Նրանց առայժմ չի հաջողվել գտնել։ Հրդեհը մասնակիորեն վնասել է խմբագրության շենքը, սակայն զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվում։

Ամսագրի կենտրոնական գրասենյակի վրա հարձակվել են այն բանից հետո, երբ նախօրեին եթեր է գնացել հաջորդ համարի բովանդակության անոնսը։ Մասնավորապես այդ համարը նվիրաված էր լինելու Լիբիայում և Թունիսում «Արաբական գարնան» հաջողություններին, որի գլխավոր կերպարն էր դառնալու Մուհամեդ մարգարեն։ Դրանից բացի, ասվում էր, որ ամսագիրը ժամանակավորապես կվերանվանվի «Sharia Hebdo»։

«Ֆրանս պրես» գործակալության տվյալներով՝ ամսագրի շապիկին լինելու է Մուհամեդի ծաղրանկարը՝ հետևյալ մակագրությամբ. «Եթե չեք մեռնի ծիծաղից, ապա` հարյուր հարված մտրակով»։

Այս խորագրի վերջին նյութերը