Քաղաքական

21.12.2023 14:51

500 հազար դրամի դրամա. Էֆենդին կրկին նեղացել է. Քեոսայանն ու Սիմոնյանը` Փաշինյանին

500 հազար դրամի դրամա. Էֆենդին կրկին նեղացել է. Քեոսայանն ու Սիմոնյանը` Փաշինյանին

«Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարող, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը արձագանքել են Sputnik Արմենիա ռադիոյի լիցենզիան կասեցնելու` ՀՌՀ-ի որոշմանը․

«Միայն վախկոտ քաղաքական գործիչն է ընկնում ԶԼՄ-ների հետևից։ Նրանց գործողությունը հաստատում է իմ հաղորդման մեջ բոլոր ասածներիս ճշմարտությունը»,-ասել է Քեոսայանը։

Սիմոնյանն էլ Telegram-ի ալիքում իր հերթին նշել է․ «500 հազար դրամի դրամա։ Էֆենդին կրկին նեղացել է»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։