Տնտեսական

21.12.2023 11:44


Երբեմնի հարուստ ջրային պաշարներով Հայաստանը խնդրի առաջ է կանգնած. «Ժողովուրդ»

Երբեմնի հարուստ ջրային պաշարներով Հայաստանը խնդրի առաջ է կանգնած. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .«Հայաստանի Հանրապետությունը հարուստ է ջրային պաշարներով և ունի տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարները, այդուհանդերձ, անհրաժեշտ է ջուրն օգտագործել խելամիտ։

Արցախը թշնամուն «նվիրելուց» հետո Հայաստանը կորցրեց նաև Մեծ և Փոքր Ալ լճերը, որոնք համարվում էին Հայաստանի բնական ջրային ամենամեծ աղբյուրները։ Ստացվում է, որ Հայաստանը զրկվեց խոշոր և առատ ջրային աղբյուրներից։

Կորցնելով ջրային աղբյուրներից խոշորագույնը՝ Հայաստանում 2022 թվականին ջրառը աղբյուրներից կազմել է 3 մլն 71 հազար խորանարդ մետր։

2018 թվականին ջրառը աղբյուրներից կազմել է 2 մլն 714 հազար մետր խորանարդ, որը եթե համեմատենք 2022 թվականի հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանում աղբյուրներից ջրառը ավելացել է գրեթե 1 մլն խորանարդ մետրով։

Այսինքն՝ ոռոգման կամ այլ նպատակների համար օգտագործվող ջրի քանակը ավելացել է, բայց նվազել է ՀՀ ջրային ֆոնդն ապահովող աղբյուրների մի մասը։

Դա է պատճառը, որ ձուկ արտադրողներին ստիպում են փակել ձկնաբուծարանները»:

Այս խորագրի վերջին նյութերը