Հարցազրույց

20.12.2023 18:39


Հայաստանի գոյությունը վտանգված է. հիմա արդեն հայաստանցիներին են ասելու, որ չեն կարող պաշտպանել նրանց․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը վտանգված է. հիմա արդեն հայաստանցիներին են ասելու, որ չեն կարող պաշտպանել նրանց․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

politik.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Ամփոփելով տարին՝ նա հիշեցրել է, որ Ալիևը փակել էր Արցախի կյանքի ճանապարհը, Փաշինյանը՝ կյանքի հնարավորությունը, և քայլարածները հայտարարում էին, թե ի՞նչ են ուզում արցախցիները, ուզում են, որ Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարենք Արցախի համար։ Ու այդպես Արցախին մենակ թողնելով ու թիկունքից դավաճանելով՝ լուռ հետևեցին, թե ինչպես է Արցախն ընկնում։

«Հիմա եկել է Հայաստանի՛ հերթը։ Հիմա էլ քայլարածները հայտարարում են․ «Ի՞նչ են ուզում սյունեցիները, ուզում են, որ Սյունիքի համար Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարենք», «Ի՞նչ են ուզում վարդենիսցիները, սևանցիները, մարտունեցիները, տավուշցիները, գյումրեցիները և, ի վերջո, երևանցիները․․․»։ Մեկ բան ակնհայտ է՝ Փաշինյանը հիմա էլ Հայաստանն է դրել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին՝ հանուն սեփական կաշվի փրկության։

Ալիևը դրսից է հարվածում մեր երկրին, Փաշինյանը՝ ներսից։ Ու դժվար է ասել, թե ով է ավելի մեծ հարված հասցնողը։ Երկուսն էլ իրենց շահն ունեն, բայց հաստատ երկուսի շահը չի համընկում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հետ»,-ասել է Արեգնազ Մանուկյանը։

Նա նաև հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի տված ու չիրականացրած խոստումները՝ ընդգծելով, որ այս իշխանությունները լեգիտիմ չեն և պետք է հեռացվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը