Լրահոս

02.11.2011 13:10


Լարիսա Ալավերդյան.«Պաշտոնափոխությունները ներկա իշխանավորների վասն կայուն մնալուն է վերաբերվում»

Լարիսա Ալավերդյան.«Պաշտոնափոխությունները ներկա իշխանավորների վասն կայուն մնալուն է վերաբերվում»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը «7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին, մասնավոևապես նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնաթողություններին՝ ասել է, թե սա բացառապես իշխանությունը վերարտդրելու միտում ունեցող գործողություն է։

–Սա ներկա՝ ոչ թե իշխանությունների, այլ իշխանավորների կողմից վասն կայուն մնալուն և վասն վերարտադրվելուն է վերաբերվում։ Պետք է միայն հուսանք, որ գոնե այդ փոփոխությունների ժամանակ որևէ արդյուանվետություն ստանանք, որը կհամապատսախանի հասարակական պահանաջարկին, որովհետև միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ  չնայած շատ լոկալ պատճառների՝ որևէ նոր պետական գործչի գոնե սկզբնական մուտքը արձանագրում է ինչ–որ փոփոխություն և հասարակական շահի հանդեպ ուշադրություն,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը