Քաղաքական

20.12.2023 11:33

ԱԳՆ-ն առանց պայմանագրի 35 մլն դրամի գնում է կատարել․ «Հրապարակ»

ԱԳՆ-ն առանց պայմանագրի 35 մլն դրամի գնում է կատարել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 14-15-ը Հայաստանում տեղի է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում։ Այդ հանդիպման կազմակերպման համար արտաքին գործերի նախարարությունը գնում է կատարել Մարիամ Աբգարյան անհատ ձեռնարկատիրոջից՝ նրան փոխանցելով 35 մլն դրամ: Սակայն պայմանագիրն այս ձեռնարկատիրոջ հետ կնքվել է դեկտեմբերի 18-ին՝ բուն միջոցառման իրականացումից 3 օր անց: Հարց է առաջանում, թե ինչպես է Մարիամ Աբգարյանն ԱԳՆ-ին մատուցել ծառայությունը, կազմակերպել այդ միջոցառումը՝ նրա հետ չունենալով պայմանագիր։ Ըստ ամենայնի, հետո պայմանագրային ձևակերպում են տվել արդեն իրականացված գործողությանը:

Մենք ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել այս հանգամանքը` գրավոր հարցում ուզեցին մեզնից, որն արդեն ուղարկել ենք։ Տեսնենք` ինչքան կտևի պատասխան ուղարկելը: Փաստորեն, հարցերին պատասխանում են ուշացումով, իսկ ծառայությունները ստանում են նախապես, առանց փաստաթղթավորման»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։