Տնտեսական

20.12.2023 11:17


Տեղի ունեցավ ՀԷՑ-ի պարտատոմսերի թողարկման հանդիսավոր արարողությունը (լուսանկար)

Տեղի ունեցավ ՀԷՑ-ի պարտատոմսերի թողարկման հանդիսավոր արարողությունը (լուսանկար)

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պարտատոմսերի թողարկման հանդիսավոր արարողությունը:

Ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում` 32 մլրդ դրամի չափով, 11.4% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է:

Պարտատոմսերի թողարկման նպատակն Ընկերության վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:

Պարտատոմսերի հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամներն են, սակայն, միևնույն ժամանակ, պարտատոմսերի ձեռքբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է ֆիզիկական անձ ներդրողների համար. յուրաքանչյուր ցանկացող կարող է ամբողջությամբ օնլայն ու ավտոմատացված եղանակով ՀԷՑ-ի պարտատոմսեր գնել՝ օգտվելով MyAmeria հավելվածի MyInvest հարթակից:

Ակնկալվում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերը կունենան նաև ակտիվ և խորը երկրորդային շուկա` շնորհիվ արդեն իսկ ձևավորված դիվերսիֆիկացված ներդորղների բազայի, պարտատոմսերի աննախադեպ մեծ ծավալի և պրոֆեսիոնալ շուկա ստեղծողների:

«Հայաստանի ֆինանսական շուկայում սեփական պարտատոմսերի տեղաբաշխումը, կարծում եմ, կնպաստի ֆինանսական շուկայի զարգացմանը, կխթանի դրա առանցքային մասնակիցների ավելի սերտ փոխգործակցությունը»,-նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը,-«ՀԷՑ ֆինանսական կայունության երաշխիքներն են՝ կայուն, կայացած և թափանցիկ կարգավորման դաշտը, ծախսերի և ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները, կանխատեսելի և հաշվարկելի դրամական հոսքերը, էլեկտրաէներգիայի ծավալների փոփոխությամբ պայմանավորված ռիսկի բացակայությունը»:

«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է առանցքային դերակատարում ունենալ Հայաստանի էլեկտրական ցանցերի պարտատոմսերի թողարկան և տեղաբաշխման գործընթացում: Սա պատմական իրադարձություն է հայկական կապիտալի շուկայի համար, քանի որ պարտատոմսերի երբևէ իրականացված ամենախոշոր տեղաբաշխումն է` 32 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով: Նշանակալի է նաև այն, որ թողարկումն իրականացնում է հայկական դրամով` նպաստելով ազգային արժույթի նկատմամբ վստահությանը և երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը»,-նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նշենք, որ «ՀԷՑ» ՓԲԸ պարտատոմսերի թողարկման ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

գըգ (1) գըգ (2) գըգ (3) գըգ

Այս խորագրի վերջին նյութերը