Քաղաքական

20.12.2023 11:10

Նորատուսում ձկնորսներին բերման են ենթարկում ոստիկանություն (տեսանյութ)

Նորատուսում ձկնորսներին բերման են ենթարկում ոստիկանություն (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվում ջրային պարեկներ ձկնագողերը հակամարտությունը շարունակվում է:

Երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնաորսներ հավաքվել են Նորատուս գյուղում և պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին:

Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնորսների և ջրային պարեկների միջև բախումները կանխելու համար, մի ոտք առաջ է ընկել, գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկում:

Նորատուսի բնակիչ Բագրատը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ արդեն 30 հոգու ձերբակալել են:

«Մեծ ու փոքր տանում են, բերման ենթարկվածների մեջ անչափահասներ էլ կան: Այսօր առավոտից ոստիկանության կարմիրբերետավորների հետ միասին ջրային պարեկները հավաքել ու անհայտ ուղղությամբ տարել են ձկնաորսների լոդկաները: Մենք նախ հիմա պահանջում ենք, որ գիշերը ձերբակալվածներին ազատ արձակեն: Իսկ գլխավոր պահանջն այն է, որ մինչև ամսի 30-ը թույլ տան ձուկ որսալ, հացի փող աշխատել»,-ասաց մեր զրուցակիցը:

Ձկնորսների բողոքը պայմանավորված է Սևանում ջրային պարեկների՝ ձկնագողության արգելքով:

Լարված իրավիճակով պայմանավորված մարզ են տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մեծաթիվ զորքեր:

Օրեր առաջ ձկնորսները կրկին փակել էին մայրուղին, պահանջում էին հանդիպում մարզպետի և շրջակա միջավայրի նախարարի հետ՝ նշելով, որ ճանապարհը չեն բացի մինչև հանդիպումը տեղի չունենա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։