Լրահոս

02.11.2011 12:47


Հովիկ Աբրահամյանն էլ կխոսի «Արմնյուզով»

Հովիկ Աբրահամյանն էլ կխոսի «Արմնյուզով»

Երեկ կայացած ՀՀԿ–ի խորհրդի նիստից հետո, որի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական էր ներկայացրել, նա խոստացել էր, որ այսօր մամուլի ասուլիս կհրավիրի և կպատասխանի լրագրողներին հետաքրքրող հարցերին։

Այսօր, սակայն, երբ լրագրողները խորհրդարան են գնացել, պարզվել է, որ Հովիկ Աբրահամյանը ասուլիս չի տալու և պարզ էլ չէ, թե երբ կտա։ Քիչ անց լրագրողները նկատել են, որ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակ է մտնում «Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանը՝ նկարահանող խմբի հետ միասին։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ իր հրաժարականի մասին լուրերը հաստատեց «Արմնյուզին» տված բացառիկ հարցազրույցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը