Լրահոս

02.11.2011 12:33


Ս. Մինասյան. «ՄԽ համանախագահների այցը հերթական անվերջ գործընթացի շարունակությունն է»

Ս. Մինասյան. «ՄԽ համանախագահների այցը հերթական անվերջ գործընթացի շարունակությունն է» Այսօր կայացած ասուլիսում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած այցը գնահատել է որպես հերթական անվերջ գործընթացի շարունակություն։ –Համանախագահները և համանախագահող երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ներկայացուցիչները շարունակում են խոսել ոչ թե ինչ–որ նոր բան ստեղծելու, այլ վստահության ամրապնդման որոշ մեխանիզմների ստեղծման մասին, ինչը նշանակում է՝ կողմերը փորձում են ամրացնել ստեղծված վիճակը,–նշել է բանախոսը։ Ըստ նրա՝ համանախագահները և միջազգային հանրությունը խոսում են միայն այն մասին, որ պետք է փոխվի հակամարտության շփման գոտում առկա իրավիճակը՝ լինի դա դիպուկահարների  դուրսբերում կամ շփման գծի լարվածության նվազեցում։ Քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ մոտակա ժամանակներում Լեռնային Ղարաբաղի հիմանահարցում փոփոխություններ կամ որևէ զարգացում չենք ունենա։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը