Լրահոս

02.11.2011 12:14


Քաղաքագետ. «ՀՀԿ–ն չի թաքցնում այս կադրային փոփոխությունների իրական նպատակը»

Քաղաքագետ. «ՀՀԿ–ն չի թաքցնում այս կադրային փոփոխությունների իրական նպատակը»

Խոսելով Հայաստանում տեղի ունեցող պաշտոնանկությունների և փոփոխությունների մասին՝ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասել է.

–Հասկանալի է, որ սկսվում է նախընտրական  արշավը, և այդ բոլոր զարգացումները կապված են հենց դրա հետ։

Նրա կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունը չի թաքցնում այս կադրային փոփոխությունների իրական նպատակը, ինչպես նաև այն, որ լինելու են նոր փոփոխություններ։

–Ոչ ոք պաշտոնանկ չեղավ ինչ–որ լուրջ խնդիրների պատճառով։ Դա ավելի շատ կապված է ընտրություններին պատրաստվելու հետ,–նկատել է քաղաքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը