Լրահոս

14.01.2011 14:32


Հ. Հովաննիսյան. «ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ անդամ, Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ։

-Համագործակցության եզրեր հնարավոր են, -ասել է ՀԱԿ անդամը։

Նա  մասնավորեցրել է, թե ինչ հարցի շուրջ նրանք կարող են համագործակցել.

-Պատրաստ ենք նրանց հետ նստել եւ խոսել, որ իրենք հեռանան իշխանությունից և երկիրը մինչեւ վերջ չքանդեն։ Մեղք է այս ժողովուրդը, պետությունը, նորից նոր մարտի 1-ի չի դիմանա։

Հովհաննիսյանի կարծիքով՝ իշխանությունները գործում է օրենքից դուրս, հետին պլան է մղում ժողովրդավարական մեթոդներն ու խոսում ուժի լեզվով, և իրենց առջեւ խնդիր են դրել ամեն գնով պահել իշխանությունը։

Նա նաև համոզված է, որ այսօրվա իշխանությունները վտանգ են ներկայացնում թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի համար։ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ, եթե իշխանությունը չգնա արտահերթ ընտրությունների, ապա կլինի պատերազմ։ Նրա խոսքերով՝ ԼՂ բանակցային գործընթացում ՀՀ իշխանությունների կողմից կատարելիք քայլերն արդեն սպառվել են և բանակցությունների արդյունքում նրանք հասել են պատերազմի շեմին։

Այս խորագրի վերջին նյութերը