Լրահոս

02.11.2011 11:50


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. «Թուրքիան կարող է քաղաքական աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. «Թուրքիան կարող է քաղաքական աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար  Լամբերտո Զանիերը թուրքական «Զաման»–ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական  «Aze.az»-ը՝ Զանիերն ընդգծել է, որ ԵԱՀԿ–ն չի մենաշնորհել հակամարտության կարգավորման գործընթացը ու նշել է, թե Թուրքիան նույնպես կարող է քաղաքական աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ գտնվում է նույն տարածաշրջանում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարևանությամբ։

Զանիերը միաժամանակ նշել է, թե հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմերը կամք դրսևորեն և իրոք ուզենան լուծել խնդիրը։

Ըստ Զանիերի՝ ձիուն կարելի է ստիպել, որ մոտենա ջրին, բայց հնարավոր չէ նրան հարկադրել, որ ջուր խմի։ Նման կերպով է Զանիերը բնութագրել հակամարտության շուրջը ստեղծված իրավիճակը։

Այս խորագրի վերջին նյութերը