Լրահոս

02.11.2011 11:38


Արմեն Մարտիրոսյանը Հովիկ Աբրահամյանի հրաժարականը նորմալ է գնահատում

Արմեն Մարտիրոսյանը Հովիկ Աբրահամյանի հրաժարականը նորմալ է գնահատում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նորմալ գործընթաց է համարում։ «7օր»–ի հետ զրույցում Ա. Մարտիրոսյանը տեղի ունեցածը պայմանավորում է ընտրություններին իշխանությունների պատրաստվելով։

–Եթե կան ներքին տարաձայնություններ, ընտրություններից առաջ պետք է ամեն ինչ հստակեցվի։ Քանի որ իրենց նպատակը ընտրություններն են, հենց ա՛յդ կոնտեքստում պետք է նայել այս ամենին,–ասել է Ա. Մարտիրոսյանը։

Իսկ ի՞նչ կտան այս պաշտոնանկություններն ու հրաժարականները.

–Ես չգիտեմ իրենք ինչ «մաստեր պլան» են գծել իրենց համար և ինչպիսի «խաղ» են նախատեսել և այդ խաղում ով ինչ ֆունկցիա պետք է կատարի և ով ինչ գործառույթ պետք է կատարի։ Կարծում եմ՝ միայն «մաստեր պլան» նախագծողն է, որ ըստ իր ծրագրի պետք է համապատասխան դիրքերում համապատասխան մարդկանց նշանակի։ Բայց կարծում եմ, որ եթե այդ դեպքում էլ որոշակի արդար ընտրություններ անցկացվեն, իհարկե այդ ծրագրեը հաջողությյամբ չեն պսակվի այն առումով, որ որևէ իշխող քաղաքական կուսակցություն չի կարող մեծամասնություն ստանալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը