Լրահոս

02.11.2011 11:23


Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառով պատգամավորների մամլո ասուլիսը չի կայացել

Այսօր «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում նախատեսվում էր ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ–ական Կարինե Աճեմյանի ու ՀՅԴ–ական Ռուզան Առաքելյանի մամլո ասուլիսը, սակայն այն տեղի չունեցավ։  Ակումբի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետ կապված լուրերի պատճառով  բանախոսները հրաժարվել են գալ հրավիրված ասուլիսին։

Հիշեցնենք, որ երեկվա ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրություններում ՀՀԿ  շտաբի պետի համար առաջարկել է ԱԺ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Հովիկ Աբրահամյանն ընդունել է այդ առաջարկը և իր կողմից առաջարկել հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից՝ կենտրոնանալու միայն նախընտրական գործընթացների վրա:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը