Բոլորիս աչքի առջև, ՀՀԿ վերնախավն օր-օրի յուրացնում է ժողովրդին պատկանող իշխանությունը, այն է՝ խախտելով սահմանադրական կարգը, ձևավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ:
Այդ «հանցագործության» /ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդված/ հիմնական պատճառն այն է, որ ՀՀ Նախագահի պաշտոն զբաղեցնողը համատեղում է նաև ՀՀԿ ղեկավարի պաշտոնը, ինչը նորություն է մեր քաղաքական կյանքում:
Իսկ հետևանքները ոչ միայն հակասահմանադրական են, այլև՝անհեթեթ, մասնավորապես՝ ՀՀԿ ղեկավար Ս.Սարգսյանը ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող Ս.Սարգսյանին առաջարկում է կառավարության անդամների թեկնածություններ:
Սակայն, ակնհայտ է, որ այդ ձևական և ցուցադրական միջոցառումների միջոցով, ՀՀԿ-ն իրականացնում է իր հիմնական նպատակն, այն է՝ քարոզում է ՀՀԿական ուժը երկրի հասարակական-քաղաքական կյանքում, առավել ևս՝ ընտրությունների շեմին:
Այսինքն, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնողը շարունակում է իր պաշտոնեական դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի:
Այդ կապակցությամբ, մենք ակնկալում ենք հայաստանյան ժողովրդավարությունից «հարբած» միջազգային կազմակերպությունների փորձառու հորդորները ՀՀ իշխանություններին, այն է՝ Ս.Սարգսյանը պետք է հրաժարվի հիշյալ պաշտոններից որևէ մեկից:
Ավելի քան ակնհայտ է, որ իր աշխարհահռչակ պրոֆեսորի նման գործունեության համար, պարտավոր է բացատրություններ տալ նաև Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհուրդը:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն
Հ.Գ. - Այսօր մեր համապատասխան գրությունն ուղարկվել է ՄՊՀ-ի ռեկտոր ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչուն
ՀՊԱԿ. «ՀՀԿ կողմից իշխանության յուրացման մասին»