Լրահոս

02.11.2011 10:25


Թուրքիայի վարչապետը քննադատել է Մերկելին

Թուրքիայի վարչապետը քննադատել է Մերկելին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցում Գերմանիայի իշխանություններին մեղադրել է այն պատճառով, որ նրանք չեն արդարացնում թուրքիայի հույսերը՝ չաջակցելով Եվրամիությանն անդամակցելու հարցում։

Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պետք է մասնակցեն ԳԴՀ–ի և Թուրքիայի միջև աշխատավոր միգրանտների վերաբերյալ համաձայնագրի 50–ամյակի տոնակատարություններին։

Երկու երկրների միջև հարաբերությունները բարդացել են այն բանից հետո, ինչ Մերկելը դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը։ Իր հերթին Էրդողանը Գերմանիա կատարած իր նախորդ այցերի ժամանակ որոշ ելույթներում Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել չմոռանալ իրենց արմատները։

Գերմանիայի կանցլերը Եվրամիության լիիրավ անդամակցության փոխարեն Թուրքիային առաջարկել է «արտոնյալ գործընկերություն»։

Այս խորագրի վերջին նյութերը